գլխավոր Հասարակություն ՄԱԿ-ը գնահատել է 20 տարվա ընթացքում բնական աղետներից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը

ՄԱԿ-ը գնահատել է 20 տարվա ընթացքում բնական աղետներից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը

Վերջին 20 տարվա ընթացքում գլոբալ բնական աղետների պատճառով համաշխարհային տնտեսությունը գրեթե 3 տրիլիոն դոլար Է կորցրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՄԱԿ-ի գլոբալ աղետների ռիսկերի կրճատման գործակալության զեկույցում:

Կազմակերպության տվյալներով՝ 2000-ից մինչեւ 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում տեղի Է ունեցել 7 հազար 348 գլոբալ կատակլիզմ, որոնք 1,23 մլն մարդու կյանք են խլել: Աղետների արդյունքում համաշխարհային տնտեսությունը կորցրել Է 2,97 տրիլիոն դոլար:

Փորձագետները նշում են, որ նախորդ 20 տարվա ընթացքում՝ 1989-ից մինչեւ 1999 թվականներին, գրեթե կրկնակի ավելի պակաս բնական աղետներ են գրանցվել՝ 4212: Դրանք 1,19 միլիոնից ավելի մարդու կյանք են խլել, իսկ համաշխարհային տնտեսությանը կորցրել Է 1,63 տրիլիոն դոլար:

Ինչպես նշվում Է փաստաթղթում, բնական աղետների աճն ընթացիկ դարի առաջին քսան տարում կապված Է կլիմայի եւ Էքստրեմալ կլիմայական պայմանների հետ:

Մասնավորապես, գրեթե կրկնակի ավելացել Է հեղեղումների քանակը, ինչպես նաեւ ավելի շատ են դարձել փոթորիկները, երաշտի ժամանաշրջանները, անտառային հրդեհների եւ ջերմաստիճանային ռեկորդների դեպքերը: Բացի այդ, ավելի շատ երկրաշարժեր ու ցունամիներ են տեղի ունենում, որոնք ամենամեծ քանակությամբ զոհերի են հանգեցրել բնակչության շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: