գլխավոր Իրադարձային ԱՄՆ էներգետիկական խոշոր ընկերությունը հեռանում Է Ադրբեջանից

ԱՄՆ էներգետիկական խոշոր ընկերությունը հեռանում Է Ադրբեջանից

Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել Է Միացյալ Նահանգների խոշոր Էներգետիկական ընկերության՝ Chevron-ի կողմից երկրում իր ներկայացուցչությունը լուծարելու մասին:

Ավելի վաղ Chevron-ը բաժնետեր Էր Ազերի – Չիրագ – Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման եւ Բաքու – Թբիլիսի – Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: Բայց 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր Է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի եւ 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել Է 2020 թվականի ապրիլի 16-ին:
Այսպիսով, ապրիլից Chevron-ը երկրում ոչ մի նախագծի մասնակից չԷ: