գլխավոր Գլխավոր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo-ի լրագրողի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo-ի լրագրողի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ։ Քրեական գործը հարուցվել է սահմանն անօրինական կերպով հատելու, հակապետական ռեպորտաժների ու տեռորիզմի կոչ անելու համար, հաղորդում է РИА Новости-ն։ Նա Հայաստանում հայտնի է որպես WarGonzo տելեգրամի ալիքով, որտեղից մշտապես ներկայացնում է պատերազմական դրությունը։ Սեմյոնն առաջիններից էր, որ բացահայտեց, որ Հադրութը չեն վերցրել, ավելին՝ Արծրուն Հովհաննիսյանի հետ միասին մեկնեց այնտեղ։ Հենց Հադրութի սուտը բացահայտելու համար էլ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ցանկանում է նրան ձերբակալել։