գլխավոր Իրադարձային «Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ»․ Արայիկ Հարությունյան

«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ»․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»: