
Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ պաշտոնական հանդիպման սկզբում ընդգծեց, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը։ Լավրովն էլ իր հերթին ընդգծել է՝ անցած ուրբաթ և շաբաթ օրերը, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրել ենք ադրբեջանցի գործընկերոջ հետ: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Պուտինի նախաձեռնությամբ։ Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի հարգվում, և ռազմական գործողությունները շարունակվում են: