գլխավոր Իրադարձային Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին և վերսկսել...

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին և վերսկսել հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, հայտնում է IRNA պետական գործակալությունը:

Ճեպազրույցի ժամանակ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթ, և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը:

Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու համար: