
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ հոկտեմբերի 11-ին մասնակցել է հայերի բազմահազարանոց բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև:
«Այսօր պատիվ ունեի կանգնել հազարավոր մարդկանց կողքին, որոնք Լոս Անջելեսում մասնակցում էին «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախում և Հայաստանում»,- գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։