գլխավոր Իրադարձային Լոս Անջելեսի հայ համայնքի հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսության...

Լոս Անջելեսի հայ համայնքի հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև (տեսանյութ)

ԱՄՆ ամենահայաշատ քաղաք Լոս Անջելեսում հայ համայնքի բնակիչները բազմամարդ բողոքի խաղաղ ցույց են անցկացնում Թուրքիայի հյուպատոսության առջև:

Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո․ գրում է abc7 հեռուստաալիքը:

Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:

Ցուցարարները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկում՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», փոխանցում է ktla հեռուստաալիքը:

«Համախմբվելով այսօր որպես համայնք՝ համերաշխությամբ, մենք հույս ունենք ցույց տալ միջազգային համայնքի գործելու կարիքը, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու և այդ երկրների հանդեպ անհապաղ պատժամիջոցներ կիրառել կարիքը»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկին: