գլխավոր Քաղաքականություն «Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան

«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան

Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանատունը խորհուրդ չի տալիս Բաքու և առհասարակ Ադրբեջան գնալ` ահաբեկիչների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան կայքից։

«Վերանայեք Ադրբեջան ճանապարհորդելու ձեր որոշումը ՝ COVID-19- ի և ահաբեկչության հետ կապված մտավախությունների պատճառով: Ադրբեջանում երկար ժամանակ է, ինչ ռիսկ կա ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման։ Ահաբեկիչները կարող են հարձակվել գրեթե առանց նախազգուշացման` թիրախավորելով օդանավակայանները, տուրիստական օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առեւտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, զբոսայգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները և այլ հանրային տարածքները»,– ասված է դեսպանատան կայքում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի պատկան մարմիններն, ինչպես նաև միջազգային ԶԼՄ–ները բազմաթիվ փաստեր են հրապարակել ադրբեջանական բանակում կռվող սիրիական ահաբեկիչների մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ: