գլխավոր Գլխավոր Այս պատերազմում ես էլ իմ բաժինն եմ դնում. Արծրուն Հովհաննիսյան

Այս պատերազմում ես էլ իմ բաժինն եմ դնում. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել առաջնագծում կռվող իր հարազատների, ընկերների ու մտերիմների մասին: Գրառումը՝ ստորև.

«Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թէ հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։ Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, ով չափազանց թանկ է իմ համար, ով մեծ նվիրումի և հմտության կրող է, ով զինվորականի ճանապարհը իմ օրինակով է ընտրել։ Հպարտ եմ քեզանով իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն»: