գլխավոր Սպորտ Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ 🎥

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ 🎥

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Լեհաստանի Տիխի քաղաքում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վրաստանի ընտրանու հետ։ 

Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին։ Մեր ընտրանուն առաջ մղեց Խորեն Բայրամյանը, ով օգտվեց Տիգրան Բարսեղյանի գերազանց անցումից ու կատարած փոխանցումից։ Առաջին կեսում մեր թիմին մի քանի անգամ փրկեց Դավիդ Յուրչենկոն։

Երկրորդ կեսի մեկնարկում Վրաստանը հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ Նիկա Կատչարավան։ 74-րդ րոպեին Թորնիկե Օկրաիշվիլին առաջ մղեց Վրաստանի հավաքականին։ Խաղավերջում մեր ընտրանին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց։ Գեղամ Կադիմյանի հարվածից հետո վրացի ֆուտբոլիստը տուգանային հրապարակում խաղաց ձեռքով։ 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-2։