գլխավոր Քաղաքականություն Հադրութում երեկ ադրբեջանական զինված ուժերը սպանել են չորս քաղաքացիական անձի

Հադրութում երեկ ադրբեջանական զինված ուժերը սպանել են չորս քաղաքացիական անձի

Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր հրապարակում է կատարել, որում ասվում է․
«Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը ներթափանցելով Հադրութ, ահաբեկել են բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կան տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին »։