
. Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։
. Ադրբեջանը բարձր ճշգրտությամբ կիրառել է քաղաքացիական բնակչության դեմ հեռահար հրթիռներ և զենքեր։ Ակնհայտ է, որ Ադրբեջանական ԶՈՒ-ն ուներ ընդգծված միտում հարվածելու և կորուստներ պատճառելու խաղաղ բնակչությանը։
. Հումանիտար հրադադարից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
. Ադրբեջանը լայնորեն կիրառում է ահաբեկչական վարձկան խմբեր, որի ապացույցները հրապարակվել են մի շարք երկրների համապատասխան կառույցների կողմից։ Սրա վտանգն այն է, որ նրանք իրենց ցեղասպանական փորձառությամբ մեծ վտանգ են ներկայացնում Արցախի բնակչության և ամբողջ տարածաշրջանի համար։ Սա միայն մեր պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է համընդհանուր ահաբեկչության դեմ։
. Ըստ նախնական վերլուծության Շուշիի Ղազանչեցոց Եկեղեցու թիրախավորումը եղել է և՛ հրթիռով, և՛ ԱԹՍ-ով, կամ երկուսն էլ ԱԹՍ-ով, որը ցույց է տալիս այդ քայլի միտումնավոր և նպատակային լինելը։
.