
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 14:51-ին ահազանգ է ստացել, որ Ալվար և Փոքր Սեպասար գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արավետ և Ալվար գյուղերի միջև գտնվող «Ախուրյանի կիրճ» կոչվող տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի 6 աշխատակից: