գլխավոր Քաղաքականություն Երևանում Արցախի անկախությունը ճանաչելու կոչով ավտոերթ է կազմակերպվել

Երևանում Արցախի անկախությունը ճանաչելու կոչով ավտոերթ է կազմակերպվել

Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ֊ Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:

«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըՇփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինըՀայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածությանՍիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել ենոր հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿմիջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակովԿողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։