գլխավոր Քաղաքականություն «Մեր հայրենիքի կողքին ենք». Սալոնիկի հայերը հանգանակություն են կազմակերպել Արցախի համար

«Մեր հայրենիքի կողքին ենք». Սալոնիկի հայերը հանգանակություն են կազմակերպել Արցախի համար

Սալոնիկի հայերը ոչ միայն բարոյապես են աջակցում Հայաստանին, այլև ֆինանսապես։ Միջոցառումը կազմակերպել է Հունաստանի Հայ դատի հանձնախումբը։

Սալոնիկի հայերը հանգանակություն են կազմակերպել Արցախի համար։ Հովիկ Կասապյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են տարբեր մարդիկ եռագույնով ներկված արկղում թղթադրամներ դնում։ Արկղին կիղ դրված է պաստառ` «Մենք ենք, մեր լեռները» գրությամբ։

«Մենք այսօր մեր տառապած հայրենիքի կողքին ենք, մեր ժողովրդի, մեր բանակի։ Մենք ոչ միայն բարոյապես են աջակցում Հայաստանին, այլև ֆինանսապես», – տեսանյութում ասում է սալոնիկահայ երիտասարդը։

Նա հավելում է, որ հայ բանակի զինվորները պարզապես զինվորներ չեն, նրանք հերոսներ են և ազատամարտիկներ, որոնք գոյամարտ են տանում։

Միջոցառումը կազմակերպել է Հունաստանի Հայ դատի հանձնախումբը։ Հանգանակությանը մասնակցել են ոչ միայն տեղի հայեր, այլև հույներ։

Սալոնիկում հանգանակված գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Այս պահի դրությամբհիմնադրամում հավաքվել է ավելի քան 93 միլիոն դոլար։

Գումար կարելի է փոխանցել հետևյալ լինքով` https://www.himnadram.org/en։ Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Gepostet von Hovik Kassapian am Sonntag, 11. Oktober 2020