գլխավոր Հասարակություն Վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, սայլակի կարիք, կարող են դիմել...

Վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այս մասին հայտնում է նախարարությունը․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:
Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»,- ասված է հայտարարության մեջ։