
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Instagram-ում՝ դիմելով Իսրայելի ժողովրդին․
«Իսրայելի ժողովուրդ։
Խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Էրդողան-Ալիեւ ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական քաղաքները։ Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք, թե ովքեր են մեր թշնամիները»։