
Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր Լեհաստանում կընդունի Վրաստանի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին:
Արդեն հայտնի են մեր ընտրանու խաղային համարները Վրաստանի դեմ խաղում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Գևորգ Ղազարյանը, ով ամենայն հավանականությամբ կհասցնի վերականգնվել մինչև Էստոնիայի ընտրանու դեմ հանդիպումը:
