
Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։ Այդ մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Քիմ Քարդաշյանը նույնպես միացել է համահայկական շարժմանը՝ նվիրաբերելով 1 մլն․ ԱՄՆ դոլար` ի աջակցություն Արցախի։
Շնորհակալ ենք!
Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org»,- ասված է հիմնադրամի գրառման մեջ։