գլխավոր Գլխավոր Ադրբեջանը լուրջ ներքին խնդիրներ է ունենալու վարձկանների պատճառով. Վարդան Ոսկանյան

Ադրբեջանը լուրջ ներքին խնդիրներ է ունենալու վարձկանների պատճառով. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որով բացատրում է, թե ինչ ներքին խնդիրներ կարող է ունենալ Ալիևը հենց վարձկանների պատճառով: Բանն այն է, որ Էրդողանը Մերձավոր Արևելքում շիա մուսուլմանների ցեղասպանություն է իրականցրել ու իրականացնում, իսկ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը հենց շիա մուսուլմաններ են: Հարց է առաջանում, ինչպե՞ս է այդ բնակչությանը բացատրելու էրդողանական վարձկանների առկլայությունը շիաներով բնակեցված տարածքում, երբ ամիսներ առաջ նրանք հենց շիա բնակչության արյուն էին հեղում: Գրառումը՝ ստորև.

« «Եվրոպական» Բաքվի հարևանությամբ Ապշերոնյան թերակղզու առնվազն երեք բնակավայրերից սերող ոչնչացված յուրաքանչյուր բաշիբոզուկի («զինվոր» բառը մեզ վրա պատերազմով եկածի նկատմամբ կիրառելն, ըստ իս, մեղք է) թաղումը վերածվել էր շիայական սգասացության ամբողջական ծեսի, իսկ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դրոշները լոկ ձևական աշխարհիկության պատրանք ստեղծելու տպավորություն էին թողնում։

Կասկած չկա, որ Բաքվի բռնապետը լրջագույն խնդիրներ է ունենալու հենց այս խավի հետ, որին չնայած տասնամյակներ շարունակ թունավորել է հակահայկականության ախտով, սակայն չի կարողանալու բացատրել, թե ի՞նչ են անում շիայական բնակչությամբ տարածքում Մերձավոր Արևելքում առաջին հերթին հենց շիաների արյունը հեղած էրդողանական ահաբեկիչ վարձկանները»,- Գրել է Վարդան Ոսկանյանը:

«Եվրոպական» Բաքվի հարևանությամբ Ապշերոնյան թերակղզու առնվազն երեք բնակավայրերից սերող ոչնչացված յուրաքանչյուր…

Gepostet von Vardan Voskanyan am Samstag, 10. Oktober 2020