գլխավոր Սպորտ Altibox Norway Chess. Արոնյանը 5-րդ տուրից հետո առաջատարն է

Altibox Norway Chess. Արոնյանը 5-րդ տուրից հետո առաջատարն է

Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։

5-րդ տուրում հայ շախմատիստը առավելության հասավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ում հետ կմրցի նաև այսօր՝ 6-րդ տուրի շրջանակում։

Հաջորդ տուրի հանդիպումները (հոկտեմբերի 11)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան)

Արյան Թարի (Նորվեգիա) – Ալիռեզա Ֆիրուժա (Իրան)

Լևոն Արոնյան (Հայաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Altibox Norway Chess մրցաշար․ մրցաշարային աղյուսակ

Արոնյան – 11 միավոր
Ֆիրուժա – 10 միավոր
Կարլսեն – 9 միավոր
Կարուանա – 7 միավոր
Դուդա – 4 միավոր
Թարի – 1,5 միավոր