գլխավոր Գլխավոր Հայաստանի իշխանություններից խնդրելու եմ ճանաչել Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի իշխանություններից խնդրելու եմ ճանաչել Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունը և շարունակում է ոչ միայն ակտիվ ռազմական գործողություններ իրականացնել, այլև շարունակում է կրակել խաղաղ բնակավայրերի վրա:

«Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով բանակցությունների, ապա ես դիմելու են Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքները հարգող երկրների իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասել է Արցախի նախագահը:

Նա ընդգծել է, որ խաղաղ բնակավայրերի վրա կրակում են Սմերչ, Կասիրգա և Պոլոնեզ տեսակի հրթիռահրետանային համալիրներից: Նա շեշտեց, որ համաշխարհային հանրությունը օր առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ Ադրբեջանն ամեն օր ոտնահարում է համամարդկային արժեքները:

«Երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, եւ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։ Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Նրանց պետք է ցուցակագրել, եւ այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, եւ այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,- ասել է Արայիկ Հարությունյանը: