գլխավոր Սպորտ Ազգերի Լիգա․ Իսպանիայի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն, գերմանացիները արտագնա հաղթանակ տարան 🎥

Ազգերի Լիգա․ Իսպանիայի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն, գերմանացիները արտագնա հաղթանակ տարան 🎥

Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը հաղթեց Շվեյցարիային: Հանդիպումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, ավարտվեց 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց Միկել Օյարսաբալը, ով աչքի ընկավ 14-րդ րոպեին:

Իսպանիայի հավաքականը երեք հանդիպումներից հետո վաստակեց յոթ միավոր և 4-րդ խմբում զբաղեցնում է առաջին տեղը: Շվեյցարիայի հավաքականը մեկ միավորով եզրափակում է աղյուսակը:

Նույն խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթեց Ուկրաինայի ընտրանուն՝ 2-1։ Գերմանացիներից աչքի ընկան Գինտերն ու Գորեցկան, իսկ ուկրաինացիներից՝ Մալինովսկին (11 մ)։

Գերմանիայի հավաքականը երեք հանդիպումներից հետո վաստակեց հինգ միավոր և 4-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ ուկրաինացիները երեք միավորով երրորդ տեղում են։