գլխավոր Գլխավոր Տաք աշուն Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա

Տաք աշուն Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբերի 11-15-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +22-ից +24–ի սահմանում, գիշերային ժամերին կնվազի մինչև +9 աստիճան։