գլխավոր Գլխավոր ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեի Քոքսը Facebook-ում գրառում է արել, որտեղ իր երկրի ղեկավարությանն առաջարկում է դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունն ու վերանայել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

«Արցախի նկատմամբ կրակի դադարեցման կոչի անտեսումն Ադրբեջանի կողմից այն բազմաթիվ պատճառներից մեկն է, թե ինչու պիտի ԱՄՆ-ը դադարեցնի Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը, սանկցիաների կիրառի հարյուրավոր մարդկանց մահվան համար մեղավոր ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ու վերանայի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները»,- գրում է ամերիկացի կոնգրեսականը:

Նա նաև հիեցնում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն երկու շաբաթ է, ինչ խախտում են մարդու իրավունքները՝ խթանելով հայերի նկատմամբ բռնությունը:

«ԱՄՆ-ը պետք է դիմակայի ահաբեկչությանն ու պետք է գործի հենց հիմա»,- գրել է Թի Ջեի Քոքսը:

Գրառմանը կից նա հրապարակել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ հրթիռակոծությունից հետո։

Azerbaijan’s complete disregard for the recent call to ceasefire against Artsakh is only one of many reasons the US must…

Gepostet von Congressman TJ Cox am Samstag, 10. Oktober 2020