գլխավոր Գլխավոր Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը. Նիկոլ Փաշինյան

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին:

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»:

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 10. Oktober 2020