գլխավոր Գլխավոր Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են, որ հավատարիմ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կողմերն ընդգծել են իրականության մեջ պայմանավորվածության պահպանման խիստ կարևորությունը։