գլխավոր Առողջապահություն Մահացել է խոզի սրտով պատվաստված առաջինը մարդը

Մահացել է խոզի սրտով պատվաստված առաջինը մարդը

Մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում կենդանու (խոզի) սիրտ էին պատվաստել։ Ինչպես հայտնում է New York Times-ը, մահվան պատճառը դեռ հայտնի չէ, այն պարզ կլինի միայն դիահերձումից հետո։Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո:

Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր ացել։ Բժիշկների պնդմամբ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։

«Հուսով ենք, որ այս պատմությունը կարող է լինել հույսի սկիզբը, ոչ թե ավարտը», – սոցկայքի իր էջում գրել է հիվանդի որդին՝ Դեյվիդ Բենեթ կրտսերը։

Նշենք, որ աշխարհում սրտի առաջին պատվաստումը` մարդուց մարդուն կատարվել է 1967 թվականին` Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Պատվաստված սրտով հիվանդն ապրել էր ընդամենը 21 օր։ ԽՍՀՄ-ում սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարվել է 1987թ.–ին։