գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը

ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ունեն այդ մանդատը»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ն համարում է հակաարդյունավետ:

«Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է Ստանիսլավ Զասը: