գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

. Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած որ առանձին տեղերում պրովակացիաներ են եղել և ստացել պատասխան։

. Մինչև հրադադարի հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին։ Մարտերի ընթացքում մինչ հրադադարը հակառակորդը կորցրել է.

• 200 զոհ
• 3 ԱԹՍ
• 4 ավտոտեխնիկա

. Նույնիսկ եղել են դեպքեր, երբ թույլատրել ենք վերցնել իրենց դիերը, բայց դա օգտագործել են պրովոկացիայի համար։ Այդ պատճառով դիերը կվերցնեն Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։

. Այն, որ ահաբեկիչներ կան հակառակ կողմում դա փաստ է, բայց շատ հաճախ համացանցում կարող են լինել տարբեր տեսանյութեր։ Եկեք հետևենք հրապարակված փաստերին։

. Այս պահին Հադրութում չեզոքացված է և գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի վնասազերծումը։

. Սյունիքում ամեն ինչ նորմալ է, որևէ մարտական գործողություն չկա։

. Անցնող ողջ գիշերը և մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողություններն էր փորձում իրականացնել` իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր ՀՀ ԶՈՒ կողմից:

. Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է: