գլխավոր Գլխավոր Հադրութում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է․...

Հադրութում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-յան էջում լուսանկարներ է հրապարակել այսօր Հադրութ կատարած այցից ու գրառում կատարել։   

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»,-գրել է Արայիկ Հարությունյանը։