գլխավոր Գլխավոր Գորբաչովը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը

Գորբաչովը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը և կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները:

«Ես աջակցում եմ հրադադարին: Լավ է, որ արվել է այդ առաջին քայլը: Լավ է, որ Ռուսաստանն օգնել է: Սակայն շատ կարևոր է, որ դրանով չսահմանափակվեն»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գորբաչովը՝ մեկնաբանելով կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայմանավորվել «այդ շատ ծանր խնդրի» կարգավորման եղանակների մասին, անհրաժեշտ է «քայլ առ քայլ աստիճանաբար լուծել այն»: