
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:
Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում: