գլխավոր Գլխավոր Հատուկ ռեպորտաժ Հադրութի դիվերսիոն խմբի չեզոքացումից (WarGonzo, տեսանյութ)

Հատուկ ռեպորտաժ Հադրութի դիվերսիոն խմբի չեզոքացումից (WarGonzo, տեսանյութ)

Ռուսական WarGonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովն այսօր Հադրութի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ գտնվել է քաղաքում ու հետաքրքիր մանրամասներ է հաղորդում: Ռուս լրագրողը ենթադրում է, որ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից: Լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին: Նրանք մտել են առանց տեխնիկայի օգնության, մոտ 200 հոգով: Հատուկ գործողությունների ընթացքում դիվերսիոն խումբը շրջափակվեց ու ոչնչացվեց: