գլխավոր Գլխավոր Զոհվել է Արայիկ Հարությունյանի ընկերը (Լուսանկար)

Զոհվել է Արայիկ Հարությունյանի ընկերը (Լուսանկար)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մարտերում զոհվել է իր ընկերը: Գրառումը՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին… Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ: Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին: Ննջիր խաղաղությամբ»:

Սիրելի՛ հայրենակիցներՄեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Samstag, 10. Oktober 2020