գլխավոր Սպորտ Կապառոս․ Հենոն այն ֆուտբոլստն է, որը միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է...

Կապառոս․ Հենոն այն ֆուտբոլստն է, որը միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է խաղընկերներին

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը վաղը Լեհաստանում կընդունի Վրաստանի ընտրանուն։

Կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին

Ցանկացած թիմ պետք է առաջատար ունենա և մեր առաջատարը Հենոն է, նա այն ֆուտբոլիստն է, որ միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է իր խաղընկերներին։

Մրցակցի մասին

Վրաստանը լավ հավաքական է, արդեն որոշ ժամանակ միասին են հանդես գալիս կան ֆուտբոլիստներ, որոնք միևնույն թիմում ենք խաղում։ Կարծում եմ՝ նրանց թիմային խաղն ուժեղ է։

Շանսերի մասին

Նույն մտքին եմ, ինչ Մակեդոնիայի դեմ խաղից առաջ․ այս խմբում հավասար պայքար է ծավալվելու։ Ցանկացած գործողություն ու արդյունք կարող է փոփոխություն մտցնել։ Պետք է առավելագույնս կենտրոնացված լինել։