գլխավոր Իրադարձային Տևական խաղաղությունը միակ ընդունելի ապագան է մեր տարածաշրջանի համար. Զուրաբիշվիլի

Տևական խաղաղությունը միակ ընդունելի ապագան է մեր տարածաշրջանի համար. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է նախագահ Զուրաբիշվիլին։