գլխավոր Իրադարձային Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին

Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը այցելել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավորված ռուս լրագրողին։

«Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա կոմայից արդեն դուրս է եկել և, թեկուզ դժվարությամբ, բայց կարողանում է շփվել մարդկանց հետ։ Կոտենոկը խոստանում է, որ ի վիճակի լինելուն պես հոդվածով մանրամասն կներկայացնի իր վիրավորման հանգամանքները և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետանակոծությունը։

Նրա խոսքով՝ տաճարին հասցրած երկրորդ հարվածը կանխամտածված է եղել, քանի որ մինչ այդ քաղաքի այդ մասի երկնքում ԱԹՍ էր նկատվել։

Օդային գրոհի արդյունքում լրագրողը ծանր վիրավորվել է և անգիտակից վիճակում տեղավորվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Հիմա նա առույգ է, ժպտում է, բայց երբեմն ցավը ստիպում է կնճռոտել դեմքը։ Հետաքրքիր է, որ նա ինձ ճանաչեց և ասաց ազգանունս։ Ասաց, որ մենք հանդիպել ենք Չեչնիայում»,-պատմում է Պիսարենկոն։

Հայաստանում ռուսական համայնքի պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովն էլ իր հայրենակից լրագրողին փոխանցեց իր հեռախոսահամարը՝ անհրաժեշտության դեպքում կապվելու համար։

Վիրավոր լրագրողին այցելել են նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։