գլխավոր Իրադարձային «Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված մարդասիրական հրադադարի...

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշել են արտգործնախարարությունից:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: