գլխավոր Իրադարձային Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոկտեմբերի 10-ին ձերբակալվել Է միլիցիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում։

«Աթամբաևը ձերբակալված Է, այժմ որոշվում Է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,- նշել են շտաբում: Ավելի վաղ նրա առանձնատան մոտ են կետրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ, առանձնատուն, որը գտնվում Է Բիշքեկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Չույի մարզի Քոյ Թաշ գյուղում:

Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել Է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):

Պետկոմիտեն նաև հայտնել Է, որ նախկին նախագահը ձերբակալվել Է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: Ղրղզստանի նախկին նախագահը, որը հանրապետությունը գլխավորել Է 2011-ից մինչև 2017 թվականը, հոկտեմբերի լույս 6-ի գիշերն իր կողմնակիցների կողմից ազատ Է արձակվել ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում Էր 2019 թվականի օգոստոսից: Քոյ Թաշում նրա ձերբակալման հատուկ գործողությունն այն ժամանակ շարունակվել Է գրեթե մեկ օր:

Աթամբաեւի կողմնակիցների և հատուկ նշանակության ստորաբաժանման միջև դիմակայության ժամանակ բժշկական օգնության Է դիմել ավելի քան 100 մարդ, այդ թվում միլիցիայի աշխտակիցներ:

Նախկին նախագահին Է հանձնվել ծանուցում իրավապահ մարմինների աշխատակցիների նկատմամբ բռնության գործադրման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, մահափորձի կազմակերպման, պատանդների առևանգման կազմակերպման, բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ը վերակառուցելիս կոռուպցիայի, Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ ապօրինի գործարքի, Քոշ Թայ գյուղում և Իսիկ Կուլի մարզում հողամասերի ապօրինի ստացման կասկածանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: