գլխավոր Իրադարձային Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը

Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգից:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշում են Ավստրիայի ԱԳՆ-ից։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումբովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։