
Լիտվայի արգործնախարար Լինաս Լինկյավիչյուսն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությանը՝ հույս հայտնելով, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով:
«14 օր տևած ծանր մարտեր, որոնք նշանակալի կորուստների, քաղաքացիների մահվան, վիրավորումների, տառապանքի են հանգեցրել: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի, և Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կվերադառնան բանակցային սեղանի շուրջ»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: