գլխավոր Գլխավոր Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է արել. ՊԲ

Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է արել. ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: