գլխավոր Գլխավոր Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսական պետական ТАСС գործակալությունը հայտնում է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Արցայան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին եռակողմ հանդիպման և հրադադարի ռեժիմ հաստատելու համար գործադրած ջանքերի համար: Նա կարևորել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը: