գլխավոր Իրադարձային Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում

Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում

Սուրբ Պատարագի ընթացքում Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կաղոթեն երկրի, ժողովրդի ու հայոց բանակի համար։

Հոկտեմբերի 11-ին հայկական եկեղեցիներում խաղաղության աղոթք կհնչի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։