գլխավոր Իրադարձային Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը կոմայից դուրս է եկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

«Լրագրողը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառական ապարատից։ Խոսում է, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,– ասել է Հունանյանը

Կոտենոկ տելեգրամ–ալիքում այսօր արդեն երկու հաղորդագրություն է հայտնվել։ Մեկում գրված է, որ նա կոմայից դուրս է եկել, իսկ մյուսը Շուշիի հրթիռակոծության մասին է. «Հաղորդագրություն Կոտենոկից. հարվածը 100%–ով կանխամտածված էր, մինչ մեր գալը եկեղեցու վրա մոտ 20 րոպե անօդաչու էր պտտվում, երբ մենք հայտնվեցինք ներսում, գրեթե անմիջապես հարված հասցվեց»:

Հիշեցնենք` ռուս լրագրողները վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանական ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել հետևանքները նկարահանելու։