գլխավոր Իրադարձային Թուրքիայի արձագանքը հրադադարի որոշմանը

Թուրքիայի արձագանքը հրադադարի որոշմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Anadolu լրատվական գործակալության տվյալներով, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայացրած որոշումը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե իրենք կպաշտպանեն այն որոշումները, որոնք ելնում են Ադրբեջանի հետաքրքրություններից և շահերից: