գլխավոր Գլխավոր Թշնամին գրոհ է ձեռնարկել, ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների

Թշնամին գրոհ է ձեռնարկել, ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։