գլխավոր COVID-19 Կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք և 6 մահ

Կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք և 6 մահ

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։